V&B construction

V&B construction-ը կառուցապատող ընկերություն է,որը հիմնադրվել է 2019 թ.ին : Մենք հավատարիմ ենք նախագծելու, կառուցելու և շահագործելու ենթակառուցվածքներն ու շինությունները, որոնք կօգնեն բարելավել ձեր առօրյա կյանքը: Ընկերության հիմնադրման պահից մենք մեր առջև դրել ենք խնդիր կառուցել միայն միջազգային ստանդարտներին համապատասխանող շինություններ և մշտապես հետևել որակի բարձրացմանը: Քանի որ մեր ստեղծած նախագծերը բխում են հանրային շահերից, մենք կարծում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումը և երկխոսությունը կարևոր է մեր բիզնեսի վարման համար: Այս տեսլականով առաջնորդվելով՝ V&B construction ը նպատակ ունի ստեղծել երկարաժամկետ արժեք իր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների,ինպես նաև ամբողջ հասարակության համար:

Մեր գործունեության սկզբունքները V&B construction –ը առանձնանում է իր նախագծերի բացառիկ տեխնիկական որակով, ինչպես նաև իր ծրագրերն իրականացնելու և կառավարելու եղանակով: Մենք հավատարիմ ենք հումանիստական ավանդույթների վրա հիմնված կայուն զարգացման քաղաքականությանը: Ընկերությունը իր հետազոտության և առաջխաղացման քաղաքականությունը հիմնականում կենտրոնացնում է քաղաքային զարգացման, կայուն շարժունակության, բնապահպանական պատասխանատվության, շենքերի և ենթակառուցվածքների վրա: